...
ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը
![ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը](up/article/big/file_53192_2403227.jpg)
Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին և հիմնադրամի ծրագրի ղեկավար Գեղամ Մինասյանին:
Հյուրերը ներկայացրել են հիմնադրամի առաքելությունը, ընթացիկ ծրագրերը և անցած ուղին` ընդգծելով, որ տարիներ ի վեր բարեգործական ծրագրեր են իրականացվել Հայաստանի մարզերում:
Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ուրվագծել են փոխգործակցության եզրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այսուհետև համակարգված աշխատելու: Իսկ նոր ծրագրերն ու անելիքները մշակել համատեղ` նախարարության որդեգրած քաղաքականությանը համահունչ:
![](images/calendar.png)
Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYxgjOs4' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403